03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քանի քաղաքացի է մեկնել Հայաստանից

Այսօր Միգրանտների միջազգային օրն է: Թեմային, որը ազգային անվտանգության հարց է դարձել մեզանում, ‘’Հենարան’’ մամուլի ակումբում անդրադարձավ ‘’Մարդը կարիքի մեջ” հկ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: Այսպես,  2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1.780160 մարդ, մեկնել է 1.888165-ը:  Արդյունքում երկիր չվերադարձողների թիվը կազմել է 108 հազ. 5 մարդ: 

Բեժանյանը նկատեց, որ այդ թիվը ստացել են մեկնածների ու ժամանածների թվերի հարաբերակցությամբ: Ըստ այդմ` երկրից դուրս եկածների 73 տոկոսը  մեկնել է Ռուսաստան: ՀՀ քաղաքացիները ամենաքիչը նախընտրել են Նիդերլանդները: Մեկնել են դեպի ԱՄՆ`7.9%, Ուկրաինա`4.4%, Բելառուս, Թուրքիա, Բելգիա, Վրաստան։

Մեկնողների մեջ արական սեռը կազմում է 77 տոկոս, իգականը՝ 23։ Միգրանտների մեջ ամենամեծ տարիքային խումբը 26-35 տարիքային անձինք են /30 տոկոս/, դրան հետևում է 46-55 տարիքային խումբը, ապա հաջորդում 36-45-ը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ