29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ինչի վրա են ծախսվում ՛՛խոպանի՛՛ գումարները

”Մարդը կարիքի մեջ” հկ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը վստահեցնում է, որ արտագաղթի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանից պարզապես հեշտ է մեկնելը հատկապես Ռուսաստան, ի տարբերություն մի շարք այլ երկների, որտեղ վիզա է անհրաժեշտ: 

Մյուս պատճառն  ըստ ՛՛Հենարան՛՛ ակումբի օրվա բանախոսի՝ այն է, որ մարդիկ բազմաթիվ ծանոթ-բարեկամներ ունեն Ռուսաստանում, որոշակիորեն լեզվին են տիրապետում, և վստահությունն ավելի մեծ է, որ աշխատանք կգտնեն:

Կենտրոնի միջոցով նրանցից 27-ը սեփական բիզնեսն ծրագիրն են իրականացրել ու հաջողության հասել: Այլ երկրներում աշխատանքային շահագործման ենթարկված մարդիկ դժվարությամբ են դիմում կենտրոն, քանի որ մենթալիտետի խնդիր կա: Օրինակ՝ մեր տղամարդիկ չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարող են գալ ու ասել, որ իրենք աշխատել են, դիմացը գումար չեն ստացել և այլն’’,-շեշտեց նա:

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, թե միգրանտների վաստակած գումարները հատկապես որ ծախսերը հոգալու համար են օգտագործվում: ՛՛Դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների 80%-ը ստացած գումարի 90%-ը ծախսում են ընթացիկ սպառման, ապագա ներդրման, ապագա ուսուցման, հատուկ արարողությունների համար’’:

Լրագրողի հարցին՝ եթե ինքը հնարավորություն ունենար, կմեկներ Հայաստանից, բանախոսը պատասխանեց, թե հնարավորություն ունեցել է և ունի մեկնել և հաստատվել արտերկրում, բայց չի գնացել ու չի գնալու:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ