05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Իրանի դեսպանին սխա՞լ են թարգմանել

 ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ըստ նրա՝ որքան էլ նշում է, որ գազի սակագնի փոփոխությունը ոչ մի կապ չունի նախագահական ընտրությունների հետ, սակայն չեն հավատում:

՛՛Սա ուղղակի այնպիսի ապրանք է, որ ոչ բոլորն ունեն, ու ոչ բոլորը կարող են մատակարարել՛՛,-ասաց նա:

Նախարարը հերքեց, որ սպառողի համար գազի գինը փոփոխվելու է:  ՛՛Ոչ մեկը չի ասել այդպիսի բան, իսկ 30% սուբսիդավորումն ասել ենք, երբ 270 դոլար էր, հիմա այդ խնդիրը չկա, սուբսիդավորելու խնդիրն էլ չկա: Կարելի է սուբսիդավորել, եթե հնարավորությունն ունենանք՛՛,-շեշտեց Մովսիսյանը: 

Պատգամավորներն արձագանքեցին, թե կառավարությունը հասարակության մասին չի մտածում, այլ օրինակ՝ ՛՛Ռուսգազարդի՛՛:

՛՛Ո՞ւմ մասին ենք մտածում այդ դեպքում՛՛,-հարցով արձագանքեց նա: ՛՛Հետաքրքիր մի բան է ստեղծված, որ ժողովրդի համար չենք անում՛՛:

Նա խորհուրդ տվեց պատգամավորներին լավ ուսումնասիրել ռուսական կողմի հետ կնքված պայմանագիրը և անտեղի շահարկումներ չանել:

Ինչ վերաբերում է Իրանի դեսպանին և այն հայտարարություններին, թե դեսպանը կամ Մովսիսյանը ստում են, նախարարն ասաց, որ այսօր հանդիպել է Իրանի դեսպանի հետ, նկատեց, որ քանի որ դեսպանը նորանշանակ է, միգուցե և շատ հարցերի չի տիրապետում:

Պատգամավորները կատակեցին, թե սխալ էր թարգմանվել դեսպանի ասուլիսը, նախարարն էլ ժպտալով համաձայնեց:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ