16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Հայոց արծվի՛՛ 267-րդը

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ    անցած  շաբաթ   գտնվում    էր  Արագածոտնի մարզում,  որտեղ   պաշտոնապես   բացվեց  Կազմակերպության 4   մասնաճյուղեր-գրասենյակներ:

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 267:

Արագածոտնի մարզի Օհանավան, Ալագյազ, Մելիքգյուղ և Կայք /Մուլքի/  գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին ՛՛Հայոց Արծիվներին՛՛:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց ՛՛Հայոց Արծիվների՛՛ որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:

Խաչիկ Ասրյանը  ներկայացնելով  Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի  կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:

Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև ՛՛Հայոց Արծիվների՛՛ գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:

՛՛Հայոց Արծիվների՛՛ առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաև մարզագույք:

Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հհկ Նախագահությունը Արագածոտնի մարզում այցելեց նաև  զոհված ազատամարտիկների հուշարձաններ և ՛՛Սուրբ Կարապետ՛՛ եկեղեցի:

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, ՛՛Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.01.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 473-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 267 մասնաճյուղեր-գրասենյակներ` Հայաստանի Հանրապետության 24  քաղաքային և 243  գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 28.000 մարդ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ