06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Նրանք ոչինչ չեն սովորել եւ ոչինչ էլ չեն մոռացել՛՛

Նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ` մեղադրելով հայերին ավելի քան 200 տարի Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն իրականացնելու մեջ եւ կոչ անելով իր հայրենակիցներին հեռու մնալ հայերի հետ հարեւանությունից: 

Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. “Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը բնորոշում է այդ պետության իրական դեմքը, ցանկություններն ու նպատակները:

Մինչ համանախագահ երկրների ղեկավարներն այցելում են տարածաշրջան, ադրբեջանցիները, հավատարիմ մնալով ստի եւ կեղծիքի քաղաքականությանը, ատելություն եւ թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, որի հետեւանքն է նաեւ նրանց դիպուկահարի կողմից օրերս հայ զինվորին սպանելը:

Պատմությունը ցույց է տվել, որ նման քաղաքականությունը բացասական հետեւանքներ է ունենում հենց Ադրբեջանի համար: Մի բան ակնհայտ է` նրանք ոչինչ չեն սովորել եւ ոչինչ էլ չեն մոռացել”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ