28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեղադրում են Լարիսա Ալավերդյանին

Ներկայացնում ենք ՌՀՀ որոշ շրջանավարտների կարծիքը Հայաստանի առաջին ՄԻՊ Լ. Ալավերդյանի դիրքորոշման վերաբերյալ

“Ռուս-հայկական համալսարանի որոշ շրջանավարտների կարծիքը Հայաստանի առաջին ՄԻՊ, Ռուս-հայկական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն՝ Լ. Ալավերդյանի դիրքորոշման վերաբերյալ.

Վերջերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զեկույց էր հրապարակել, որը վերաբերվում էր դատական համակարգին: Մի շարք իրավագետներ նույնպես անդրադարձել էին զեկույցին իրենց հայտարարություններում կամ ելույթներում:

Սակայն մեզ մտահոգել է այն հանգամանքը, որ զեկույցը և դրա վերաբերյալ որոշ անհատների դատողությունները վերաբերելի էին բոլոր դատավորներին անխտիր, մասնավորապես շեշտը դրվում էր կոնկրետ` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին:

Սակայն նման մոտեցումը այսինքն ՀՀ վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին նման գնահատականի արժանացնելը չի կարող լինել արդար, քանի որ մենք նախկինում հանդիսանալով դատավորներից մի քանիսի ուսանող կարող ենք հաստատել նրանց մարդկային բարձր որակների և մասնագիտական կատարյալ վարքագծի մասին:

Հանդիսանալով Ռուս-հայկական համալսարանի շրջանավարտներ, որոնք, չնայած առնչություն չունեն Համալսարանի ներքին կյանքին, պարտավորված ենք զգում նշել, որ մենք բախտ ենք ունեցել ուսանելու Սերժիկ Սերգեյի Ավետիսյանի և Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի նման բարձր որակներ ունեցող անձանց մոտ: Վերջիններս հանդիսանում են հենց Վճռաբեկ դատարանի անդամներ և նրանց գործունեությունը չի համապատասխանում Պաշտպանի զեկույցի որևէ տողին:

Այնուամենայնիվ մեզ համար անընդունելի էր հատկապես այն, որ դատական համակարգի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելիս Ռուս-հայկական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը` Մարդու իրավունքների առաջին պաշտպանը, նշյալ անձանց չառանձնացրեց, որպես անձանց, որոնք ի վերջո կրթում են ուսանողներին, այլ ավելին հավասարեցրեց բոլոր ապօրինություններ կատարող դատավորներին:

Եվ սա այն դեպքում, երբ թե պարոն Ավետիսյանը և թե տիկին Դանիելյանը համարվում են նույն համալսարանի լավագույն դասախոսներ:

Սա ուղղակի անթույլատրելի երևույթ է, քանի որ տիկին Ալավերդյանը բոլորից էլ լավ գիտի նշված դատավորների առաքինի գործունեության մասին և նման հայտարարություն կատարելով վերջինս վնասում է ինչպես այդ անձանց այնպես էլ Ռուս-հայկական համալսարանի հեղինակությանը:”

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ