06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չկա ճիշտ անալիզ՝ քաղաքական հարցեր լուծելը ծանր գործ է

“Նոր ժամանակներ ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց առաջիկա քաղաքական զարգացումների և իր կուսակցության կողմից մշակվող ծրագրի մասին:

Կարապետյանը չցանկացավ մանրամասնել սպասվող զարգացումները, բայց նկատեց, որ ճիշտ ժամանակին կոնկրետ գործողություններ կլինեն: Իսկ ինչպես է վերաբերվում Արամ Կարապետյանը հանրահավաքի միջոցով մարդկանց իրազեկմանը և ինչու ինքն էլ հանրահավաքներ չի հրավիրում:

“Յուրաքանչուր գործնեություն, որ ընդիմադիր է իր բնույթով ես լավ եմ վերաբերվում, բայց ես կողմնակից եմ ավելի լուրջ և ռեալ մոտեցումներին : Եթե հանրահավաքներ են, ապա իմ տեսակետից դրանք պիտի այնքան հուժկու լինեն որ հարց լուծվի: Չէ որ հանրահավաքների իմաստը կամ ինֆորմացնելն է ժողովրդին կամ իշխանության վրա ճնշում գործադրելը, եթե դա անում է ընդդիմությունը”:

Հանրահավաքների սակավամարդությունը քաղաքական գործիչը պայմանավորում է սխալ մշակված մեխանիզմով.

”Չկա քաղաքական պահը, չկա ճիշտ անալիզ, չկա գործողությունների շարքը: Ես որևէ մեկին չեմ մեղադրում և չեմ էլ ցանկանում դրան անդրադառնալ, քանի որ մարդիկ այնուամենայնիվ փորձում են ինչ-որ քայլեր անել”:

“Ախր քաղաքական հարցեր լուծելը ծանր գործ է և քաղաքական պահն էլ ճիշտ պետք է ընտրվի”,-հավելեց Արամ Կարապետյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ