27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

2014-ին եւս մի ավիաընկերություն չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան

2014-ին եւս մի հզոր ավիաընկերություն չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան ՛՛Արմենիա Միջազգային Օդանավակայաններ՛՛ ընկերությունը, հայկական Վիզա Կոնկորդ տուրիստական գործակալության հետ համատեղ, ակտիվ բանակցություններից հետո, պայմանավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ևս մի հսկա ավիաընկերության` ՛՛Իթիհադ Ավիաուղիների՛՛ հետ, որպեսզի վերջինս չվերթներ իրականացնի դեպի Հայաստան:

2014-ի հուլիսից ՛՛Իթիհադ Ավիաուղիները՛՛ կսկսի իրականացնել Աբու Դաբի-Երևան չվերթներ:՛՛Իթիհադ Ավիաուղիները՛՛ հայտնի է որպես առավել բարձրակարգ սպասարկում իրականացնող ավիաընկերություն:

Հիմնադրվելով 2003թ. հուլիսին, Իթիհադը առևտրային գործունեություն է սկսել նույն տարվա նոյեմբերից և կարճ ժամանակում դարձել կոմերցիոն ավիացիայի ամենաարագ զարգացող ավիաընկերությունն աշխարհում: 

Շարժակազմը բաղկացած է 66 օդանավերից, որոնք շաբաթական 1000-ից ավել թռիչք են իրականացնում` սպասարկելով ուղևորային և բեռնային 84 ուղղություններ դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա:

՛՛Իթիհադ Ավիաուղիներին՛՛ է պատկանում նաև Եվրոպայի մեծությամբ 6-րդ փոխադրող Էյր Բեռլինի 30%-ը և Էյր Սեյշելզի 40%-ը:

՛՛Արմենիա Միջազգային Օդանավակայաններ՛՛ ՓԲԸ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ