06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դավութօղլուն ինձ ի՞նչ

”Ես գտնում եմ, որ ՀՀ հիմնական ներկայիս մարտահրավերը Մաքսային միության վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումն էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` ի պատասխան հարցի, թե ինչու չմասնակցեց Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուի դեմ երեւանյան բողոքի ակցիային:

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում էր, որ շատ արեւմտամետ ակտիվիստներ, ինչպես օրինակ` Սաքունցը մասնակցում է Մաքսային միության դեմ բողոքի ցույցերին, սակայն թուրք պաշտոնյայի այցի հետ կապված ՛՛0՛՛-ական մասնակցություն ունեցան:

”Դավութօղլուն ինձ ի՞նչ, եթե Սերժ Սարգսյանը որոշում կկայացներ, որ Դավութօղլուին է հանձնում Հայաստանը, այդ ժամանակ էլ ցույց կլիներ նրա դեմ”,-շեշտեց նա: 

Հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացրած եւ ժխտող երկրի ներկայացուցչի նկատմամբ պետք չէ՞ր վերաբերմունք դրսեւորել, Սաքունցն արձագանքեց.

”Մենք Հայաստան պետության մասին ենք խոսում, և Հայաստանի պետության հետ կապված վտանգների մասին է խոսքը:

Հիմա դուրս չգա՞նք 387 թվականի բյուզանդական-իրանական պայմանագրի դեմ, որ Հայաստանն առաջին անգամ բաժանվեց, դուրս չգա՞նք 591 թվականի որոշման դեմ, երբ երկրորդ անգամ բաժանվեց”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ