16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Խմբակային բռնաբարություն` զուգորդված սպանությամբ.նախկին դատապարտյալը խնդրում է….

Ինչպես է դասավորվում այսօր նախկին դատապարտյալների կյանքը: Պարզվում է աշխատանք գտնելու հարցում նրանք ավելի շատ խնդիրներ են ունենում, քան սովորական քաղաքացիները:

Նախկին դատապարտյալ Գևորգ Կոշկերյանը վերջին բանտարկությունից դուրս գալուց հետո` 2005 թվականին որոշում է  ստեղծել կալանավայրերից վերադարձածների և նրանց ընտանիքների օգնության “Հուսո առագաստ” հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպությունը այսօր  ունի 400 անդամ, որոնք նախկին կալանավորներն են և նրանց ընտանիքների անդամները.”Մեկ-մեկ վիրահատություններ է հաջողվում կազմակերպել: Դա էլ հիվանդանոցի տնօրենն է ընդհառաջում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Կոշկերյանը:

Կոշկերյանը 17 տարի է անցկացրել վանդակաճաղերից այն կողմ: Մանկավարժական ինստիտուտի ուսանողի համարը բանտը դարձել է հետագա կյանքի “մանկավարժ”: Նրա փոխանցմամբ փորձել է դեմ գնալ չարիքի կատարմանը ու արդյունքում տուժել է ինքը:

“Չորրորդ կուրսի ուսանող էի, չհասկացանք` բռնաբարություն խմբակային, զուգորդված սպանությամբ: Կյանք է` չեմ արդարանում, բայց խորտակվեցի………..Հիմա ուզում եմ օգնեմ էն երեխեքին, որոնք կանգնած են հանցագործության շեմին: Թող ոչ մի մարդ այս կյանքում հանցագործ չդառնա”-ասաց նախկին դատապարտյալը:

Կոշկերյանը պատմեց, որ բանտից վերադառնալուց հետո դիմել է այն ժամանակ ԿԳ նախարար Սերգո Երիցյանին, որը ընդառաջելով նախկին դատապարտյալի խնդրանքին` նրան նոր կյանք վերադառնալու ուղեգիր է տվել .”Ինձ ուղարկեց սահմանամերձ գյուղ` հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատելու: Միանգամից ամեն բան փոխվեց: Կարճ ժամանակ իմ կերպարի մեջ էի: Մինչև պատահաբար պարզվեց, որ ես նախկին դատապարտյալ եմ : Ու…….գյուղում լուրջ շարժում սկսվեց, բոլորը իմ դեմ էին: Հեռացա… ”:

Հիմա նախկին դատապարտյալը խնդրում է պարզապես.”Հասկանալ մեզ, մենք շատ ենք: Օգնեք, որ կարողանանք մեր ստեղծած ձեռնարկությունը պահել: Դա անկողնու սպիտակեղենի “ցեխ” է: Երկու հանրակացարանների բնակիչներ են հիմնականում իմ բախտակիցները: Երեխեքի համար մի հատ մառոժնին  մեծ նվեր է…մինչդեռ բոլորն են ապրել ուզում”,-հավելեց Կոշկերյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ