28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ցավում եմ և դատապարտում. Գրիշա Սարգսյանը` Հակոբ Հակոբյանին

«Ցավում եմ և դատապարտում

Սիրելի հայրենակիցներ, այս օրերին ուշի ուշով և զայրույթով հետևում եմ ՀՀ ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տխրահռչակ Հակոբ Հակոբյանի շուրթերից հնչած ամոթալի և խայտառակ մեկնաբանությունների շուրջ ծավալված զարգացումներին։

Ես խստորեն դատապարտում եմ երկար տարիներ պատգամավորական մանդատին կառչած, բայց ժողովրդի և իր ընտրողների մատից երբևէ փուշ չհանած ու որևէ դրական քայլով աչքի չընկած պատգամավորի անթույլատրելի արարքն ու միանում եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի նախաձեռնած ակցիային, ինչպես նաև մարտունեցիների կազմակերպած ստորագրահավաքին։

Անձամբ ես, որպես մարտունեցի, իսկ Մարտունին հայ ժողովրդին բազմաթիվ պատվավոր, անվանի ու թասիբով զավակներ է պարգևել, գտնում եմ, որ նույնպես Մարտունու ծնունդ այդ մարդը խայտառակում է մեր անունն ու մեր անկրկնելի հայրենի եզերքի պատիվը։

Երկու տասնյակից ավելի տարիներ աշխատավոր մարտունեցիների հաշվին իր չակերտավոր փառքն ու անունը ամրագրած և միլիոններ կուտակած այս անձնավորությունից մեր տարածաշրջանը ոչ մի խելամիտ քայլ այդպես էլ չի տեսել։

Ընդհակառակը, նա միայն վնասներ է հասցրել մեր շրջանին և արժանացել հարյուրավոր ընտանիքների բողոք֊դժգոհություններին։

Ընդամենը մեկ օրինակ բերեմ. նրա կառուցած 3 հիդրոկայանները ջրազրկել են երեք գյուղերի։

Փոխարենը՝ նա հարստացել ու շարունակում է հարստություն դիզել՝ մազաչափ անգամ չմտածելով առանց ջրի մնացած մարդկանց մասին՝ տեղը եկած ժամանակ շեշտելով, որ գյուղացին չպետք է քաղաք գա, այլ պիտի մնա գյուղում և հող մշակի…

Բայց դա դեռ ամենը չէ, նա հաճախ է փայլատակել իր չակերտավոր հանճարեղ և ոչ բանական դատողություններով։

Հիշենք անփառունակ կուտակայինի շուրջ քննարկումներին նրա խայտառակ մեկնաբանությունները, թոք շոուներին նրա մասնակցությունը և այլն։

Այսօր իմ հայրենի Մարտունու շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել: 
Ի՞նչ է նշանակում, որ նա անդրադառնալով շուկայում վերջին թանկացումներին՝ ոչ ավելի ոչ պակաս հայտարարել է, թե աղքատների համար ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե՝ էժան, թանկացումը չի վնասի աղքատներին, որովհետև նրանք գումար չունեն եւ առանձնապես շատ բան չեն կարողանում գնել…

Միայն զարմանալ և ապշել կարելի է Հանրապետական կուսակցության վարած կադրային քաղաքականությունից ու այսօրինակ կադրի ընտրությունից։

Ինչո՞ւ են նորմալ ու պարկեշտ մարդիկ ամեն անգամ դուրս մնում կուսակցության տեսադաշտից ու կարևոր պոստերում նշանակումներից։

Համատարած այս վիճակն ինձ հիշեցնում է հանճարեղ Ջիվանու խոսքերը.

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներունն է,
խելքի աշեցեք…

Նորից ու նորից դատապարտում եմ, միանում ակցիաներին ու պահանջում, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը։

Գրիշա Սարգսյան»:

ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ գնդապետ Գրիշա Սարգսյանի հայտարարությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ