09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հասարակությունը հանդուրժում է կոռուպցիան

“Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը հետ է անգամ աֆրիկյան շատ երկրներից” այսօր  ”Թրանսփարենսի ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից կազմակերպված  կլոր-սեղան քննարկմանը հայտարարեց  գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

 Վարուժան Հոկտանյանը քննարկման ժամանակ փորձեց մատնացույց անել` երևույթի հիմք հանդիսացող պատճառներին: 

Հոկտանյանը  արդյունքում եզրակացրեց. “Միայն մեկին մեղադրելը ճիշտ չէ, քանի որ բոլորը՝ թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունը պատասխանատու են այդ չարիքի տարածման համար: Առաջին հերթին իշխանությունը քաղաքական կամք չի դրսևորում խնդրի լուծման համար, երկրորդ` հասարակությունն էլ է այս հարցում պասիվ, որովհետև  հանդուրժում է կաշառակերությունը”:

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը այսօր արժանացավ  “Ամալյա Կոստանյանի”  անվան մրցանակի: Ամալյա Կոստանյանը հանդիսանում է ԹԻՀԿ կառույցի հիմնադիր:

 Մրցանակը նրան հանձնեց “Ամալյա Կոստանյանի” անվան նախորդ տարվա մրցանակակիր, ակտիվիստ, իրավապաշտպան  Լալա Ասլիկյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ