22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հսկայածավալ աշխատանք է կատարվում. ՏԿՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Ճանապարհների վիճակի,  անցանելիության, մաքրման, նորոգման աշխատանքների ընթացքի մասին առաջնային տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչը պարբերաբար տեղադրվում է նախարարության www.mts.am  կայքում։ Նախարարությունում գործում է  նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։  

Վերջին մի քանի օրերին լրատվամիջոցներով տարաբնույթ տեղեկատվություն է տարածվում հանրապետության ճանապարհների վիճակի մասին, որը շատ դեպքերում չի համապատասխանում իրականությանը։

Այլ աղբյուրներից տեղեկատվության հայթայթումը երբեմն հանգեցնում է թյուրիմացությունների և աղավաղումների, ինչից խուսափելու համար զանգվածային լրատվամիջոցներին խնդրում  ենք հիմք ընդունել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության կողմից տարածված տեղեկատվությունը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխանատու  է միջպետական և հանրապետական նշանակության մոտ 3500կմ ճանապարհի համար։

Այս օրերին ամենօրյա  հսկայածավալ աշխատանք է կատարվում, որպեսզի ճանապարհները  երթևեկելի լինեն, դժվարություններ չառաջանան։

Այդ աշխատանքներում ներգրավված են ճանապարհները սպասարկող 35 կազմակերպություններ,  ձյուն մաքրող եւ աղ ցանող շուրջ 300 մեխանիզմներ։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ