04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ուշադրություն. հիփոթեքային վարկ ստանալու պայմանները փոխվել են

«Հիփոթեքային վարկ ստանալու համար եկամտահարկի վերադարձի վերաբերյալ օրենսդրության մեջ սահմանափակումներ են դրվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Ըստ փոխնախարարի՝ խոսքը երեք սահմանափակումների մասին է:

Նախ, բնակարան ձեռք բերելու առավելագույն գին է սահմանվում 55 մլն դրամը:

«Մենք պարզեցինք, որ այս ոլորտում սոցիալական բաղադրիչը ընդհանրապես չի գործում, իրավական այդ հնարավորությունից ավելի շատ օգտվում է այն խավը, որը սոցիալական խնդիր չի կարգավորում, այլ հերթական անշարժ գույքն է ձեռք բերում: Կարծում ենք, որ պետք է այս նորմը պետք է գործի այն մարդկանց համար, որոնք սոցիալական խնդիր ունեն լուծելու: Դրա համար առաջարկեցինք որոշակի սահմանափակումներ. Մասնավորապես, երեք սահմանափակում ենք առաջարկում:

Նախ, բնակարան ձեռք բերելու առավելագույն գին ենք սահմանում 55 մլն դրամը, այսինքն դրանից բարձր գին ունեցող անշարժ գույքի վրա այս օրենսդրությունը չի տարածվում:

Երկրորդ աջարկում ենք սահմանափակել եկամտահարկի վերադարձի չափը: Որպես սահման է ընդունվել եռամսյակի կտրվածքով 1,5 մլն դրամը: Այսինքն վերադարձվող եկատմահարկը ամսական կարող է լինել ամսական 500 հազար դրամից ոչ ավելի՝ անկախ նրանից, թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները: Դա համարժեք է վարկառու անձի կամ անձանց համար ամսական 1,6-1,7 մլն դրամի եկամտին: Այսինքն եթե ամուսիններից յուրաքանչյուրն ստանում է 800-900 հազար դրամ աշխատավարձ, դրանից բարձրի դեպքում նոր այդ սահմանափակումը կգործի:

Երրորդ սահմանափակումն այն է, որ հունվարի 1-ին հետո եկամտահարկի վերադարձի հնարավորությունը միայն մեկ անգամ է տրվում, անկախ նրանից՝ անձը հանդես է գալիս վարկառու թե համավարկառու: Այսինքն եթե անձը իր եղբոր կամ մեկ ուրիշի համար հանդես է եկել որպես համավարկառու, այլեւս չի կարող իր համար հանդես գալ վարկառու: Պետությունն ասում է, որ միայն մեկ անգամ կարող եմ օգնել, քանի որ խոսքը սոցիալական բաղադրիչի մասին է»,-ասաց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ