16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլի գաղափարին “Ժառանգություն”-ը դեմ չէ

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դեռեւս ծանոթ չէ ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ տեքստին, սակայն վստահ է որ այնտեղ երկրին ի վնաս որեւէ նպատակ չկա ամրագրված:

՛՛Չեմ կարծում, որ այնտեղ գրված է, որ մենք գալիս ենք քանդելու երկիրը, մոնոպոլացնելու, կոռուպցիայի մեջ թաղելու երկիրը, ժոովրդի արտագաղթ կազմակերպելու եւ այլն, ուստի եւ առանց ծանոթանալու կարծում եմ, որ կունենան այն նպատակները, որ ունենք մենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Դիտարկմանը, որ իրենք նշում են, որ հիմնական նպատակն արտագաղթի դեմ պայքարելն է, Մարտիրոսյանը նշեց, որ այսօրվա քաղաքական օրակարագն այդպիսին է, բոլորին այդ խնդիրը շատ է հուզում՝ անկախ նրանից, սոցիալիստ են, լիբերալիստ: ՛

՛Իշխանափոխություն, դրանից հետո արմատական բարեփոխումներ՛՛,-ասաց նա:

 Հարցին՝ անհրաժեշտություն կար նոր ընդդիմադիր ուժի ի հայտ գալուն, մեր զրուցակիցը պատասխանեց. ՛՛Անհրաժեշտ լինելու, կամ չլինելու խնդիր չկա, որովհետեւ ի տարբերություն իշխանության, որը սահմափակ շրջանակներում է գործում, սահմանափակ թվաքանակով է, իսկ ընդդիմադիր  դաշտն ավելի մեծ է, ըստ էության, այնտեղ ցանկացած քաղաքական ուժ կարող է մուտք գործել: Այլ հարց է, թե այդ քաղաքական ուժը ինչ վստահություն կունենա հասարակության մոտ՛՛:

Վստահության համար, ըստ նրա, ժամանակ է պահանջվում այդ քաղաքական ուժից, ինչի մասին հիմա վաղ է խոսել: ՛

՛ ՛՛Ժառանգությունը՛՛ խորհրդարանական, նախագահական, ավագանու ընտրությունների ցիկլ է անցել, ու հասարակության վստահությունը մեր նկատմամբ կա: Իսկ այդ ուժի նկատմամբ, որը բնականաբար կուսակցություն պետք է դառնա, որովհետեւ իրենք հայտարարեցին, որ միտված են խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցեն, իսկ քանի որ ուրիշ տարբերակ, տրամաբանական է, որ նմանատիպ ցանկություն ունեն՝ կուսակցություն ստեղծելու՛՛,-շեշտեց Մարտիրոսյանը:

՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահը նկատեց, որ քանի որ իրենք համագործակցության կողմ ուժ են, ընդհանուր նպատակների ու աշխատելաոճ ունենալու դեպքում պատրաստ են ու կողմ են համագործակցության

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ