06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայրիկյանը երգելով գնաց դեպի Բաղրամյան 26 /լրացված/վիդեո/

Ազատության հրապարակում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, բացի Նախախորհրդարանից եւ “Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների” շարժումից, իրազեկման հանրահավաք էր հրավիրել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա մեկ անգամ եւս հավաքվածներին տեղեկացրեց  Մաքսային միության վտանգների մասին եւ սկսեց իրազեկման երթ:

Լրագրողների հետ զրույցում Հայրիկյանը նշեց, որ իր կողմից անցկացված հարցումների արդյունքում՝ որոշակի տեղաշարժ է գրանցվել դեպի Մաքսային միություն.”Եթե անցյալում այդ մարդիկ շուրջ 30 տոկոս էին կազմում, այժմ այդ տոկոսը հասել է 45-ի: Չնայած  Եվրոպական միության կողմնակիցները ավելի շատ են: Կան նաև մարդիկ որ դեմ են 2 միություններին էլ”:

Հայրիկյանը տեղեկացրեց նաև, որ փետրվարի 18-ին պատրաստվում է մեծ հանրահավաքի և այդ մասին իր կողմնակիցները արդեն իրազեկում են ՀՀ ողջ տարածքում:

Երթի ընթացքում ԱԻՄ-ականները կատարում էին հայրենասիրական երգեր: Նրանք շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ