17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ձյուն մաքրելը լավ բան է. Կարեն Ավագյան

Ազգային ժողովի պատգամավոր  ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում  կարծիք է հայտնել, որ  ձյուն մաքրելը լավ բան է։

“Նախ՝ այն կարող է լինել առավոտյան նախավարժանք, կարող է այրել ձեր ավելորդ կալորիաները, բնության հետ շփվելու առիթ դառնա։ Ասածս ինչ է. քաղաքային իշխանությունների վրա ավելորդ փնթփնթալու փոխարեն ավելի լավ է մի-մի բահ առնեք ու մաքրեք ձեր դռան առաջը։

Քաղաքային տնտեսությունները, որքան էլ ռեսուրսներ ունենան, չեն հասցնի մտնել յուրաքանչյուր բակ ու փողոց։ Լավ կլիներ, որ նման հանրօգուտ ակցիաներով հանդես գային նաեւ բնապահպանները։

Հասկանում ենք բնությունը կուսական պահպանելու նրանց “ազնիվ” մղումները, բայց սա հաստատ այդ դեպքը չէ”,-գրել է Ավագյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ