17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Մանկապարտեզի տարածքը վաճառվում է` 200 հազար դոլարով.ահազանգ

 Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը թիվ 143 մանկապարտեզը վաճառելու վերաբերյալ նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ բովանդակությամբ.

“Տեղեկացնում եմ, որ Երևանի Շենգավիթ վարչական տարածքում Շևչենկո փողոցի N6 հասցեում գտնվող թ.143 մանկապարտեզի տարածքի մասնաշենքերից մեկի վրա գրված է “վաճառվում է” և կա հեռախոսահամար՝ 077 631020: Հեռախոսազրույցից պարզվեց, որ այդ մասնաշենքը սեփականաշնորհված է և վաճառվում է $200.000-ով:

 Ինչպես հայտնի է, 2005 թվականից “Նախադպրոցական կրթության մասին” ՀՀ օրենքով մանկապարտեզների տարածքների վաճառքն արգելվել է:

 Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ և ում կողմից է սեփականաշնորհվել այդ տարածքը:

 Շնորհակալություն համագործակցության համար”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ