21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օսկանյանը հանդիպել է

Դեկտեմբերի 11-ից 13-ը Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքի հրավերով Եվրոպական խորհրդարանում էր Ազգային ժողովի պատգամավոր, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:

Այցի շրջանակում Վարդան Օսկանյանը հանդիպել է Դաշինքի նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յան Զահրադիլի, Եվրոպական Միության Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի նախագահող Միլան Քաբրնոխի, ինչպես նաև պատգամավորներ Չարլզ Թենեքի, Դանիել Հանանի և Մարտին Քալանանի հետ:

Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաս Փորեբայի հետ, որի ներկայացրած Հայաստան – Եվրոպական Միություն հետագա ծրագրերի իրականացման վերաբերյալ բանաձևը նույն օրերին ընդունվեց Եվրոպական  խորհրդարանի կողմից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են “Բարգավաճ Հայաստան” կուսակցության և Պահպանողականների և բարեփոխիչների դաշինքի միջև հարաբերությունների և համագործակցության խորացման ու զարգացման, ինչպես նաև Հայաստան – Եվրոպական Միություն հետագա համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ հարցեր: Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, կովկասյան տարածաշրջանում գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու ղարաբաղյան հարցի շուրջ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ