20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գաղտնի է պահվում. Հայկական Ժամանակ

Օրաթերթը տեղեկություն Էր հրապարակել, որ 2017 թ. ոստի­կանությունը ձեռք Է բերել 43 հատ 2017 թ. արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա: Ոստիկանությունն այդ մեքենաները ձեոք է բերել «Տոյոտա-Երեւան» ընկերությունից, որոնց համար վճարել է 350 մլն դրամ: «Հժ»-ը ոստիկանության ՀԼՎ-ից հետաքրքրվել էր, թե ինչ նպատակով է ոստիկա­նությունը ձեռք բերում այդ ավտոմեքենաները: Միաժամանակ խնդրել էինք տրամադրել, թե ՃՈ հաշվեկշռում քանի մեքենա կա, ու որքան է կազմում դրանց վառելիքի ծախսը մեկ տարվա ընթացքում:

«Ձեր 30.10.2017 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ 2017 թ. 43 հատ «Toyots- Corolla» մակնիշի ավտոմեքենաները ձեոք են բերվել ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելու նպատակով, իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում հաշվառվող մեքենաների եւ դրանց վառելիքի ծախսի վերաբերյալ տեղեկությունը ՀՀ ոստիկանու­թյան պետի 1-ՆԳ հրամանի համաձայն համարվում է գաղտնի, հետեւաբար՝ չի կարող տրամադրել»,- մասնավորապես ասված է ՀՀ ոստիկանության գրավոր հարցման պատասխանում: Ի դեպ,«Տոյոտա-Երեւան» ընկե­րությունը կապվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մամուլը գրել է, որ այն Քոչարյանի ավագ որդունն է՝ Սեդրակ Քոչարյանինը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարւմ: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ