27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպիսի՞ ցինիզմ է պետք բարեփոխումների մասին խոսելու համար

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրել է.

”ԱԺ-ում բյուջեն քվեարկելիս ՀՀ վարչապետն ասել է. ռեֆորմների շնորհիվ ՀԲ կողմից հաշվառվող գործարար միջավայրի ազատականության վերջին (2013-2014թթ) ինդեքսով (ease of doing business index) Հայաստանը հայտնվել է 37-րդ տեղում։ Այս մարդուն կարելի էր հիշեցնել, որ երբ 6 տարի առաջ վարչապետի պաշտոնը ստանձնեց ստացել էր մի երկիր, որը գտնվում էր 34-րդ տեղում (2007թ)։ 6 տարում ՀՀ տնտեսությունը աճել 9.3%-ով (2008թ+6.9%, 2009թ՝ -14.1%, 2010թ՝ +2,1%, 2011թ՝ +4,7% , 2012թ՝ 7.1% և 2013թ՝4%)։ Տարեկան միջին աճը 1.5%, խոստացած 7%-ի փոխարեն։

Աշխարհի տնտեսությունն աճել է 11.8%-ով՝ տարեկան գրեթե 2%։ Արդյունքում հիմնական տնտեսական ցուցանիշներով 193 երկրների մեջ 2007թ 85-90-րդ տեղից իջել ենք 110-115-րդ տեղերը։ 6 տարում Հայաստանը լքել է 380 հազար մարդ։ Հիմա ի՞նչպիսի ցինիզմ է պետք բարեփոխումների մասին խոսելու համար։ ՀՀԿ-ն աչքիս նժդեհականությունից հրաժարվել է և կրկին անցել մարքսիզմ-լենինիզմին. 6 տարի ռեֆորմ անելուց հետո նահանջել ենք ամենուր։ Ավելի հաջող ստելու համար կառավարությանը խորհուրդ կտայի կարդալ հանրահայտ ”Մեկ քայլ առաջ երկու քայլ ետը” ”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ