23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Զուրաբյանի “փափկության” պատճառով խայտառակ եղա՞ն. Իրավունք

Ըստ ՀԱԿ կուսակցությանը մոտ կանգնած “Իրավունք”-ի աղբյուրի՝ դեկտեմբերի 10-ի երթից հետո շարունակական սկանդալներ են տեղի ունենում Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ երիտասարդական ակտիվիստների միջեւ։

Պատճառն այն է, որ երթի մեկնարկին նրանք մոտեցել էին Զուրաբյանին՝ առաջարկելով արգելել համասեռամոլների ծիածանագույն դրոշով խմբակի մասնացկությունը երթին, սակայն Զուրաբյանն ասել էր, որ Մարդու իրավունքների օրը չի կարելի նրանց իրավունքները խախտել։

 Բնականաբար, դրանից ակտիվիստները դժգոհ են մնացել, եւ արդեն երթից հետո սկանդալներ են եղել ՀԱԿ գրասենյակում, ուր այդ երիտասարդները շարունակ մեղադրում են ՀԱԿ խմբակցության ղեկավարին, որ իր “փափկության” պատճառով բոլորով միասին լրիվ խայտառակ են եղել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ