13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վարչապետը կզբաղվի գարեջրի բիզնեսո՞վ. Ժողովուրդ

“Ժողովուրդ-ի տեղեկություններով  ամիսներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանն այցելել է “Կիլիկիա” գարեջրի գործարան՝ ծանոթանալու աշխատանքին ու այնտեղ առկա խնդիրներին, հետաքրքիր զրույց է ունեցել։ Ականատեսներից շատերն ամիսներ անց սկսել են բարձրաձայնել այդ մասին։

 Եվ ահա թերթին պատմեցին, որ երբ գործարանի սեփականատերերից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել են գործարանում առկա բազում խնդիրները, վարչապետն այսպիսի հարց է տվել. “Եթե չլուծվեն դրանք, կվաճառեք, կհեռանաք”։

Պատասխանը եղել է գրեթե դրական։ Այստեղ Տ. Սարգսյանը հետաքրքրվել է, թե սեփականատերերն ինչքան կգնահատեն գործարանի կապիտալը՝ կեսակատակ առաջարկելով կես գնով վաճառելու դեպքում խոստանալ, որ առաջինն իրեն կտեղեկացնեն։

 Հ. Հակոբյանը թերթի  հետ զրույցում հաստատեց վարչապետի այցի մասին լուրը՝ հերքելով զրույցի մասին մեզ հասած տեղեկությունները:

“Որեւէ մեկը 100 մլն դոլար էլ տա, ես գործարանը չեմ վաճառելու, ով ձեզ ասել ա , թող հանգիստ բան անի,….եղա՞վ: Նախ մեր գործարանը 100 միլիոնից շատ արժի, բայց եթե որեւէ մեկն էլ ցանկություն հայտնի, անկախ գումարի չափից, ես կոնկրետ իմ բաժնեմասը,որը կազմում է 50 տոկոսը, չեմ վաճառելու”,-ասաց Հակոբյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ