18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գնա, ես քո….պատգամավորի վարորդը՝ լրագրողին. Իրավունք

Ըստ որոշ խոսակցությունների՝ մի քանի ամիս առաջ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանին շտապ մեծ գումար է անհրաժեշտ եղել։ Ըստ “Իրավունք”-ի, այդ գումարը հայթայթելու համար նա իր վարորդին՝ Ապոյին, հրահանգել է իր “Ջի կլասի” “Մերսեդեսը” տանի եւ գրավադրի գրավատանը։

Մեքենայի դիմաց գրավատունը նրան տասնութ հազար դոլար է տվել։ Պատգամավորը առաջին ամիսը բարեխղճորեն մուծել է գրավադրված մեքենայի տոկոսը, իսկ արդեն երկրորդ ամսից, այսպես ասած, ձեռք է քաշել մեքենայից եւ չի վճարել անհրաժեշտ գումարը։ Իսկ, երբ նրան գրավատան աշխատակիցները զանգահարել եւ հիշեցրել են իր պարտքերի մասին, նա ասել է, որ կարող են այդ մեքենան վերցնել, իրեն դա այլեւս պետք չէ։ Երբ գրավատան աշխատակիցներն այն վաճառել են, ամիսներ անց պատգամավորը հայտնվել է եւ պահանջել իր մեքենան, ավելին՝ սպառնացել, որ եթե չվերադարձնեն, դատարան կդիմի։

 Թե, որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերթը փորձեց  պարզել անձամբ պարոն Քոչարյանից։ Սակայն նրա հետ կապվել չհաջողվեց, համենայնդեպս, նրա հեռախոսազանգին պատասխանած անձնավորությունը ներկայացավ որպես իր վարորդ, որը, չգիտես ինչու, թերթի հարցը լսելուն պես միանգամից կորցրեց հավասարակշռությունը այն աստիճան, որ սկսեց հայհոյել ու վիրավորել. “Լեզվիդ զոռ ես տալիս հա՞, ոնց որ”:

-Այսի՞նքն:

-Գնա, ես քո….

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ