23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է. Շարմազանով /վիդեո/

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքորոշումը հստակ է եւ փոփոխության չի ենթարկվել: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո մեկ անգամ եւս լրագրողներին այս ամսին հիշեցրեց ՀՀկ խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Իշխանությունները առանց  նախապայմանների հարաբերությունների կողմնակից են եւ գտնում են, որ անթույլատրելի է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, ինչպես նաեւ նախապայմանների առաջ քաշումը:

“Գտնում եմ, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Երբ նրանք պատրաստ կլինեն ապաշրջափակել Հայաստանի սահմանը, առանց նախապայմանների խոսել, այս հարցը չկապել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հետ, այդ ժամանակ միգուցե որոշակի առաջընթաց կլինի”,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Այն հարցին, թե ճիշտ է, որ Մաքսային միության ճանապարհային քարտեզը կա, ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ եթե նման բան լիներ, ապա խորհրդարանում դա կքննարկվեր:

“Սակայն նախագիծը չկա, այն կներկայացվի ԱԺ եկող տարին եւ թե ընդդիմադիր, թե կոալիցիոն, թե այլընտրանքային պատգամավորները հնարավորություն կունենան իրենց տեսակետը ներկայացնելու”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ