Ծանոթ-բարեկամները բանակի ղեկավարությունն է
՛՛Ստեղծված են չորս տուփեր, որոնք իրենց մեջ ներառում են առաջին հերթին կրթական, մասնագիտական իրենց ունակությունները, այնուհետև ֆիզիկական ունակությունները և առողջական վիճակն ու սոցիալական արտոնություններ ունեցողների խումբը, համապատասխան անձինք այդ տուփերից վիճակահանության միջոցով ընտրում են իրենց ծառայության վայրը՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում աաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր կարգի վիճականահությամբ կատարվող զորակոչի դեպքում ինչպես են որոշելու միակողմանի ծնողազուրկ զինվորների հարցը, երբ կա 50 կմ հեռավորության խնդրը:
Նախարարը կարծում է, որ այս սկզբունքը, որ ընտրել են զորակոչի համար, հասարակության համար գոհացուցիչ է, որովհետև ծնողներն իրենք իսկ մասնակցում են վիճակահանությանը և տեսնում՝ երեխաները ուր են գնալու ծառայության: ՛՛Սա է իրավիճակը, ես այստեղ պետք է նաև խնդրեմ հասարակության աջակցությունը մեզ, որպեսզի այլ ելքեր չընտրեն՝ ինքնուրույն հարցեր լուծելու և ծանոթ-բարեկամներ գտնելու: Նրանց ծանոթ-բարեկամները բանակի ղեկավարությունն է, որ արդարացիորեն կիրականացնի զորակոչ: Չգիտեմ՝ որքանով եք դուք գհահատում, համենայն դեպս, զօրուգիշեր քրտնաջան աշխատանք է իրականացվում, որպեսզի բանակում զորակոչի անցկացման արդարության մակարդակը բարձրացվի՛՛,-շեշտեց Օհանյանը:
Հարցին, թե զորակոչային ռեսուրսի նվազում կա, նախարարը պատասխանեց. ՛՛Զորակոչային ռեսուրսի նվազում երկու տարի առաջ իրականացված զորակոչի համեմատ չկա: Սա հիմնականում նաև արդյունք է նրա, որ մենք բավական խստացրել ենք բոլոր հանձնաժողովների աշխատանքները, զորակոչի իրականացման բոլոր փուլերում ընդգրկել ենք համապատասխան աշխատակիցներ, որոնք օպերատիվ-հետախուզական վերահսկիչ աշխատանքներ են իրականացնում և ապահովում են արդարությունը՛՛: