05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՏՄՊՊՀ-ը չի թողնի՝ ամանորյա թանկացումներ լինեն

՛՛Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում գտնվում են այն շուկաները, որտեղ կա բարձր կենտրոնացվածություն, այսինքն՝ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, և եթե նրանց կողմից տեղի ունենա գների անհիմն բարձրացում, բնականաբար խիստ պատասխանատվության ենք ենթարկելու՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք ամանորին կրկին թանկացումներ կլինեն, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա հայտնեց, որ հանձնաժողովն արդեն սկսել է իրականացնել ամենօրյա կտրվածքով մոնիտորինգ հատկապես այն շուկաներում, որտեղ կա բարձր կենտրոնացվածություն և այն շուկաներում, որոնք սոցիալական նշանակության ապրանքներ են հանդիսանում` ձուն, կաթնամթերքը և նմանատիպ շուկաներ: ՛՛Մենք ամենօրյա կտրվածքով հետևում ենք գնագոյացմանը և գների քաղաքականությանը, և եթե լինեն չարաշահման երևույթներ, այսինքն՝ եթե լինեն գների անհիմն բարձրացման երևույթներ, ապա բոլոր այդ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Սակայն խոսքը վերաբերում է այն շուկաներին, որտեղ կան խոշոր ընկերություններ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, խոսքը չի վերաբերում բոլոր ապրանքային այն շուկաներին, որոնք մրցակցային են: Ամեն դեպքում էական գնագոյացման երևույթներ չկան այն շուկաներում, որտեղ մենք հետևում ենք: Գները ձևավորվում են առաջարկի և պահանջարկի ներքո, մենք միայն նայում ենք այն տեսանկյունից, որ չլինեն գնային չարաշահումներ գերիշող դիրք ունեցող տնտեսվարողների կողմից՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հայտարարված զեղչերի իրական լինելուն, ապա Արտակ Շաբոյանը շեշտեց, որ իրենք տոներին ընդառաջ ուսումնասիրություններ են կատարում և բազմաթիվ դեպքեր են բացահայտել, որ տնտեսվարողների կողմից հայտարարված զեղչերը քաղաքացիներին, սպառողներին գայթակղելու հրապուրելու, իրենց մոտ կանչելու նպատակով շատ դեպքերում դրանք չեն համապատասխանում իրականությանը և բազմաթիվ դեպքեր կան, որ իրենք բացահայտել ենք:

՛՛Վերջերս խիստ պատասխանատվության ենթարկեցինք այն բոլոր տնտեսվարողներին, որոնց կողմից հրապարակված հայտարարված զեղչերը գովազդների, վահանակների միջոցով չեն համապատասխանում իրականությանը, իսկ դա համարվում է սպառողներին խաբելու, շփոթեցնելու, մոլորեցնելու միջոցով անբարեխիղճ մրցակցային գործունեության իրականացում: Մեր հանձնաժողովի մոտեցումն է, որ երբ տնտեսվարողը խախտումն առաջին անգամ է իրականցնում, մենք բավականին մեղմ ենք մոտենում և բավարարվում ենք նախազգուշացում տալով: Մենք մի քանի անգամ նախազգուշացում ենք տվել նման չարաշահումներ իրականացրած տնտեսվարողներին և հայտարարել ենք, որ հաջորդ անգամ խիստ ենք մոտենալու՛՛,-եզրափակեց ՏՄՊՊՀ նախագահը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ