04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բաց նամակ վարչապետին

 Բաց նամակ ՀՀ վարչապետ ՝ Կարեն Կարապետյանին 

Արա Խաչատրյանից և մի շարք քաղաքացիներից

Հարգարժան պարոն Կարապետյան,

Սույն թվականի հոկտեմբերի 12 -ին , Կառավարության հերթական նիստի ժամանակ Դուք  հանձնարարել եք ՀՀ փոխվարչապետին,  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Բնապահպանության նախարարին   և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին ՝ համատեղ մշակել և կառավարությանը ներկայացնել  էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից ու տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխությունը: Ընդ որում, ԶԼՄ-ներում այդ մասին հրապարակումները  շատ ուրախացրեցին ինձ և իմ նման հազարավոր ՀՀ քաղքացիներին, ովքեր հետևում էին աշխարհում վերջին տարիներին զարգացող և զարգացած երկրներում էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման և արտարությանը խթանող գործընթացներին:

 Հարգելի պարոն վարչապետ , ցանկանում եմ  խորին շնորհակալություն հայտնել, որ նման որոշման նախաձեռնությունը ստանձնելով դուք շրջադարձային սկիզբ եք դնում  մեր հայրենիքում էկոլոգիայի պահպանման և հասարակության առողջացման կարևորագույն գործընթացին : Ձեր այս նախաձեռնությունը, իրոք, ողջունելի է և պատմական:

Սակայն, մամուլում տեղ գտած հրապարակումներում առկա է իրարամերժ տեղեկատվությունը Ձեր հանձնարարականի կատարման ժամկետի առումով. շրջանառվում է մեկ ամիս եւ երկու ամիս ժամկետ:

Ուստի, իմ և բազմաթիվ ՀՀ քաղաքացիների անունից խնդրում ենք Ձեզ պարզաբանում տալ տվյալ գործընթացի վերաբերյալ և  հստակ նշել   որոշման նախագիծը ընդունելու հստակ ժամկետը և տեղեկացնել, թե որոշումն ինչ փուլում է գտնվում այս պահին : Բաց նամակի նպատակը  հասարակության լայն զանգվածների ուշադրությունը սևեռելն է այդ կարևորագույն հարցի ժամանակային  գործընթացին, ինչպես նաև տեղեկացվածության հետևանքով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման   ծավալների հնարավոր ավելացումը :  Կանխավ շնորհակալություն:

  Հարգանքով ՝         Արա Խաչատրյան 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ