Աճուրդների ողջ պատմության մեջ ռեկորդ գրանցվեց
Հայտնի է, որ աճուրդներում վաճառվող ամենաթանկ իրերի շարքին են դասվում հայտնի արվեստի գործերը: Ամենահայտնի աճուրդը Նյու Յորքի ”Sotheby’s”-ն է, որը ժամանակ առ ժամանակ բավականին թանկ գներով վաճառում է մեծ արվեստագետների մեծ գլուխգործոցներ:
Ոչ պակաս հայտնի են նաև “Christie`s” և ”Philips” աճուրդային տները: Նախորդ շաբաթ աճուրդների ողջ պատմության մեջ ռեկորդ է գրանցվել: 142.4 մլն դոլարով վաճառվել է ֆրենսիս Բեկոնի ”Լյուսեն Ֆրեյդի 3 ճեպանկարները” տրիպտիխը:
Այս ստեղծագործությունը անցավ նաև Էդվարդ Մունկի “Ճիչը” կտավի սահմանած ցուցանիշից, որը մինչ օրս առաջատար էր աճուրդներում: Այն 2012 թվականին Sotheby’s աճուրդում վաճառվել էր 119.9 մլն դոլարով:
Անցյալ շաբաթ “Christie`s” աճուրդի տունը սահմանել է ևս մեկ ռեկորդ: Ջեֆ Կունսի “Balloon Dog (Orange)”: Սա յուրօրինակ քանդակ է, որն ունի 12 ֆուտ քաշ, պատրաստված է պողպատից և հիշեցնում է փուչիկներից պատրաստված խաղալիք: Այս գործը աճուրդում վաճառվել է 58.4 մլն դոլարով: Այն դարձել է տվյալ արվեստագետի միակ թանկ գործը: Ռեկորդ է սահմանել նաև Հերարդ Ռիխտերի “Domplatz, Mailan” կտավը` 37.1 մլն դոլարով: