17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Պարոն նախագահ. ոստիկանապետը շփոթվեց

Կառավարության որոշումով՝ ոստիկանության աշխատակիցների ծառայողական հագուստները կձևափոխվեն: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կառավարությանը զեկուցեց այս հարցը՝ նշելով, որ ոստիկանների ներկայիս հագուստները հարմար չեն Հայաստանի կլիմայական պայմաններին և դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներում է այս համազգեստը կրելու մասին որոշում ընդունվել:

՛՛Այժմ դրանք արդիական չեն ու նպատակահարմար ոստիակնների համար: Համազգեստը կդառնա ավելի արդիական ու հարմարավետ՛՛,-նշեց Վ. Գասպարյանը:

Ի դեպ, վարչապետին Վլադիմիր Գասպարյանը ՛՛պարոն նախագահ՛՛ -ով դիմեց: 

Վլադիմիր Գասպարյանը սովորաբար չի մասնակցում կառավարության նիստերին, նրան փոխարինում է փոխոստիկանապետ Արթուր Օսիպյանը: Ոստիկանապետը միայն նախագահականում է սիստեմատիկ լինում: Թերեւս սա է պատճառը, որ շփոթվեց: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ