28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարեն Կարապետյանը զգուշացնում է

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին: «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտի­վա­նում է արտա­­քին տնտեսական գործունեություն իրականացնող տնտե­սա­վա­րողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտա­հանման ծավալներն ու հաճախա­կա­նությունը, ֆիզիկական անձինք առա­վել հաճախ են հատում մաքսային սահմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրե­րին արտա­հան­­մամբ և ներմուծմամբ զբաղվող գործա­րար­ներին ու քաղա­քա­ցի­ներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համա­պատասխան ծառա­յությունների մատու­ցումը, այդ թվում՝ մաքսային սահ­մանով տեղա­փոխ­վող ապրանքների մաքսային ձևա­կերպումները ժամա­նա­կին, առանց ընդ­հա­տում­ների և պատշաճ մակար­դա­կով կազ­մա­կեր­պումը»,-հայտարարեց վարչապետը։

Ելնելով վերոնշյալից Կարեն Կարապետյանը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին ՝ դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաք­­սատներում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխա­տանք­ների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաս­տատ­­ված աշխատանքային գրա­ֆի­կին համապատասխան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ