07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հստակ, կանխատեսելի, առանց դժվարությունների. վարչապետը հանձնարարում է

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ապրանքի ծագմանը, երկրի հավատասգրի տրամադրման կարգի հստակեցմանը: «Ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման, երկրի հավաստագրի տրամադրումը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ այդ գործընթացը լինի հստակ, կանխատեսելի, առանց դժվարությունների բարեխիղճ գործարարների համար»,-ասաց վարչապետը: Նա շարունակեց, որ ներկայումս առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում, որ հավաստագրի տրամադրումը թվային եղանակով արվի, հավաստագրերի տրամադրումն էլեկտրոնային եղանակով կիրականացվի այդ դեպքում:

«Միաժամանակ գործող ապրանքների տեղական և օտար երկրների ծագման երկրի հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն, դրանից ելնելով դրանք առաջացնում են տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն, հայեցողական լիազորությունների կատարման հնավորություն: Կարգով սահմանված չեն նաև հավասատագրերի տրամադրման մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ»,-հավելեց նա:

Վարչապետը հանձնարարեց Տնտեսական զարգաման և ներդրումների նախարարին, առաջարկեց ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեին ու Առևտրարադյունաբերական պալատի նախագահին համատեղ մեկ ամսում մշակել ու ներկայացնել ապրանքների ծագման երկրի և հավաստագրերի տրամադրման ու փորձաքննության կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ, ադյ թվում անդրադառնալով հայեցողական լիազորությունների համապատասխան հավաստագրի տրամադրումը մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերի և ընթացակարգերի հստակեցման հարցերին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ