22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խոշորները կվճարեն, մյուսները կտուժեն

Ազգային ժողովում բուռն քննարկումների արժանացած ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ի վերջո ընդունվեց:

Նախապես ԲՀԿ խմբակցության անունից խոսեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, թե բնապահպանների մտագոհութունն այս հարցում հասկանում է, սակայն նաև գտնում է, որ համակարգված և ռադիակալ միջոցներ են անհարժեշտ խնդրի լուծման համար։ ՛՛Խոշորները կվճարեն անհրաժեշտ վճարները, տուգանքները, արդյունքում կտուժեն փոքր և միջին ձեռնարկատերերը, և հերթական անգամ այս նախագիծը նպաստելու է գնաճին: Մենք պատրաստ ենք բնապահպանների, բնապահպանական կազմակերպությունների հետ քննարկել խնդիրը և հանդես գալ առավել համապարփակ ռազմավարական նախագծով այս խնդիրը կարգավորելու համար։ Քանի որ ԲՀԿ խմբակցությունում հարցի վերաբերյալ կան տարբեր տեսակետներ, ԲՀԿ-ն այս քվեարկությանը և այնուհետ վարչական՝ հաջորդ քվեարկությանը կքվեարկի ազատ՛՛,-տեղեկացրեց Զոհրաբյանը:

ՀՅԴ խմբակցության անունից ահնդես եկավ Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ քվեարկությանը չեն մասնակցելու:  

Արդյունքում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 75 կողմ, 13դեմ և 7 ձեռնպահ ձայներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ