14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին և Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ դեսպաններին

Դեկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդին  և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգստարին, որոնք Երևան են ժամանել Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ դեսպանների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերի շնորհիվ վերջին տարիներին որակական նոր փուլ է թևակոխել և առկա են անհրաժեշտ պայմանները դրանց առավել ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Էրիկ Ռուբինն ասաց, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը։  

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին, ամփոփվեցին նոյեմբերին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները, կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ պայմանավորվածության իրագործումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, արծարծվեցին նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ