27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամոթ է. Աբրահամյանը՝ հաստավիզ լրագրողներին ու իր դեմ պատվեր տվողներին /վիդեո/

՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթից, քննադատություններից ու մեղադրանքներից հետո ևս մեկ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը հայտարեց, թե օրենքի նախագիծը դժգոհության է արժանանում, որովհետև ԱԺ նախագահն էլ ձկնաբուծության ոլորտում բիզնես ունի: Հովիկ Աբրահամյանը հերքեց այս հայտարարությունը. ՛՛Ինչ վերաբերում է ձկնարդյունաբերության իմ բիզնեսին, բիզնեսով զբաղվելը արգելվում է պատգամավորին, բայց օրենքը թույլ է տալիս նաև կառավարման և այլ պրոցեսներով ունենալ բիզնես: Եվ ես չեմ ամաչի, որ ունենամ ձկնարդյունաբերությունում բիզնես ու դրա մասին կհայտարարեմ՛՛:

Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, թե իր համար քննարկումների արդյունքում ի հայտ եկավ մեկ այլ խնդիր. ՛՛Կան մարդիկ, որոշ քաղաքական գործիչներ, որոնք զբաղվում են իմ նկատմամբ մամուլում պատվերներ տալով: Փոքր երկիր է, ու մենք հստակ գիտենք՝ որ մամուլը ում կողմից է կառավարվում, ով է այդ պատվերները հնչեցնում: Ինձ համար այսօր ևս մեկ պատվիրատու ի հայտ եկավ: Բազմաթիվ հոդվածներ կան, որ ես ունեմ ձկնարդյունաբերության օբյեկտ, զբաղվում եմ ձկնարդյունաբերությամբ ու փաստորեն պատվիրատուն դահլիճում նստած է: Կա պատվիրատու այս դահլիճում, որ հոդվածները ինքն է պատվիրում ու իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ, որոնք իմ հետ կապված սուտ հեյրուրանքներ են տարածում մամուլում՛՛:

Այս հայտարարությունից հետո Հովիկ Աբրահամյանը պատվերներ կատարող լրատվամիջոցներին անվանեց՝ հաստավիզ՝ հորդորելով նրանց զբաղվել ընտանիքով, երեխաների դաստիրակությամբ:

՛՛Մարդիկ կան, նստած այստեղ-այնտեղ, աշխատասենյակում, տանը, որ լսում են՝ փողոցում հասարակությունը հավաքվել, դժգոհում է, վազում են այնտեղ ու սկսում են իրենք Քրիստոսի դերակատարություն ստանձնել, թե եկել ենք՝ ժողովրդին օգնենք: Ամոթ է, ամոթ: Բոլորը հասկանում են, տեսնում են իրենց քաղաքական պահվածքը:

Կոնկրետ գործով, խորհուրդ եմ տալիս, ոչ թե զբաղվել Արբրահամյանի նկատմամբ հոդվածներ պատվիրելով, գումարներ վատնելով, այլ՝ այդ գումարները տանել մանկատներին, ծերանոցներին, սոցիալապես անապահով մարդկանց, հիվանդ երեխաներին, ոչ թե հարստացնել հաստավիզ մամուլի ներկայացուցիչներին, լրագրողներին: Ամոթ է՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ