04 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Եզդի փողոց մաքրողն ավելի բարձր մակարդակ ունի, քան կոնկրետ այդ լրագրողը՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկվա միջադեպին:

՛՛Չգիտեմ՝ ինչ է հրապարակվել, ինքս չեմ կարդացել, բայց եթե մարդիկ այդ ընկալումն ունեն, նշանակում է՝ իմ խոսքերը նենգափոխվել են: Ընդամենը խոսքը գնացել է նրա մասին, որ լրագրողը ավելի շատ մակարդակ պիտի ունենա, քան եզդի փողոց մաքրողը: Մինչդեռ հակառակն է, եզդի փողոց մաքրողն ավելի բարձր մակարդակ ունի, քան այդ կոնկրետ լրագրողը: Սա է եղել խոսքը՛՛,-ասաց պատգմավորը:

Ինչ վերաբերում է եզդիներին, ապա Բադեյանը շեշտեց. ՛՛Հանրապետությունում ընդամենը երկու պատգամավոր կա, որ երբևիցե եղել են Իրաքի Քրդստանում, դա բնօրրանն է եզդիների, երկու պատգամավոր կան, որ եղել են Մոնսուլում՝ եզդիների սրբավայրում, մի պատգամավոր կա, դա ես եմ, որ երեք անգամ հանդիպել է Քրդստանի վարչապետի հետ և հիմա նախաձեռնել է ուղիղ կապը Էրբիրի և Երևանի միջև: Էտ որ ըտենց դոշները ծեծում են եզդիների իրավունքների ջատագովները, մի բան գիտե՞ն գոնե եզդիների մասին, հա՞, թե մենակ սադրանքով պիտի զբաղվեն՛՛:

Հիշեցնենք, երեկ Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան Բադեյանն ասել էր. 

՛՛Արա, իսկականից այդքան անմակարդակ ե՞ք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ