04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունը փակում է ՄԻՊ գրասենյակները. Ժամանակ

Երեկ ամբողջ աշխարհում նշվում էր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Ըստ “Ժամանակ”-ի, այն նշվեց նաեւ Երեւանում, սակայն ոչ թե տոնական հանդիսավորությամբ, այլ՝ ակցիայով, քանի որ կառավարությունը գումարներ չի տրամադրում մարզային 6 ՄԻՊ գրասենյակները ֆինանսավորելու համար:

“Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ նախագահ Քրիստինա Գեւորգյանը թերթին տեղեկացրել է, որ մարզային կառույցները 2012 թվականից ֆինանսավորվել են Եվրոպական կառույցների կողմից, 2013 թվականի նոյեմբերից ծրագրի ֆինանսավորումը դադարել է, եւ այդ կառույցները այլեւս չեն գործում: “Ինչպես մենք ենք տեղեկացրել, 2014 թվականից միայն երեք մարզային կառույց պիտի գործի, օրինակ՝ Եղեգնաձորում փակվելու է, սակայն այստեղ շատ լավ էր աշխատում ՄԻՊ գրասենյակը”,-ասել է նա:

Նրա հավաստմամբ՝ մարզային գրասենյակները ավելի մատչելի են դարձնում գլխամասային գրասենյակի հետ կապը, մարդիկ Երեւան հասնելու համար հավելյալ միջոցներ չեն ծախսում:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ