ԿԳԲ-ի տոնը՝ առանց Գորիկ Գուրգենիչի. Հրապարակ
Դեկտեմբերի 20-ը Ազգային անվտանգության մարմինների աշխատողների օրն է: Այս անգամ այն, ըստ ամենայնի, կտոնվի առանց Գորիկ Հակոբյանի: Նա Հայաստանում չէ: Տեւական ժամանակ է, ինչ բուժվում է Գերմանիայում: Բժիշկները թույլ չեն տալիս նրան նստել ինքնաթիռ` վտանգավոր է կյանքի համար:
Ըստ “Հրապարակ”-ի, երբ կվերադառնա Գորիկ Հակոբյանը, հայտնի չէ, սակայն վերադարձի դեպքում էլ ծանրաբեռնվածությունը նրան հակացուցված է, ուստի համակարգում շունչները պահած սպասում են` երկրի ղեկավարությունն այդ օրը շնորհակալություն կհայտնի՞, կպարգեւատրի՞ երկար տարիներ այդ համակարգում աշխատած Գ. Հակոբյանին, որից հետո էլ գուցե հայտարարի նոր նշանակման մասին, թե՞ կսպասեն, մինչեւ վերջինս վերադառնա, նոր:
Բանն այն է, որ համակարգն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է ոչ միայն առանց ղեկավարի, այլեւ առանց ժամանակավոր պաշտոնակատարի: Ոչ ԱԱԾ պետի առաջին տեղակալին, ոչ էլ 4 տեղակալներից որեւէ մեկին ԺՊ չեն նշանակվել:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: