10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

2017թ. գրանցվել է մայրական մահացության 2 դեպք

Ողջունելով «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ գիտաժողովի հիմնական թիրախը` մայրական և մանկական առողջության բարելավումը, համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրներին։

«Ամբողջ աշխարհում մայրական և մանկական մահացության ցուցանիշները որոշակիորեն արտացոլում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական նկարագիրը»,-ասել է նախարարը` հավելելով, որ դա համահունչ է նաև մեր երկրի նախագահի կողմից բարձրաձայնած` ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին բնակչության թիվն առնվազն 4 միլիոնի հասցնելու նպատակին։  Այս ենթատեքստում նա խիստ արդիական է համարել գիտաժողովի կազմակերպումը։

Փաստելով, որ Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշների էական բարելավում է արձանագրվել`  Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ 2017թ. գրանցվել է մայրական  մահացության 2 դեպք, որից մեկը` ոչ մանկաբարձական։

«Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ ֆինանսական սուղ միջոցներով կարելի է արդյունավետ կառավարման և նվիրվածության շնորհիվ հասնել լավ ցուցանիշների»,-ասել է նախարարը և, օգտվելով առիթից, իր շնորհակալությունն է  հայտնել  բոլոր նվիրյալներին, ովքեր իրենց ներդրում ունեն այդ կարևոր գործում։

Լևոն Ալթունյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք, բարձր տրամադրություն և մասնագիտական հետագա հաջողություններ։

Բժշկագիտության խիստ արդիական թեմային վերաբերող գիտաժողովի կարևորությունն ընդգծել են նաև Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Ռազմիկ Աբրահամյանը։

Բոլոր բանախոսները շեշտել են, որ Ֆրանսիայից, Իսրայելից, Ռուսաստանից ժամանած մեծ  համբավ ունեցող կլինիցիստ-գիտնականների մասնակցությունը կնպաստի Հայաստանում պերինատալ  ծառայության բարելավմանը։

Կարևոր թեմայի շուրջ գիտաժողովին մասնակցում են  Հայաստանի, Արցախի և Ջավախքի մեծաթիվ մասնագետներ։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ