28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երկու շաբաթվա ընթացքում ուսանողների առաջարկները կներկայացվեն Կառավարությանը

«Շատ լավ է, որ եկաք, քննարկեցինք»,-այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ու պատգամավորների, Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Անդրադառնալով ուսանողների առաջարկին, որ բանակը պետք է գնա բուհ՝ նա նշեց, որ բանակը բանակ է, բանակը չի կարող գյուղատնտեսությամբ զբաղվել: «Սոցիալական անարդարության հարցի մասին ասեմ, որ մեր բոլոր մտահոգությունները կապված են դրա հետ: Մեզ համար կարևորը թիվը չէ, կյանքն է:

Կառավարությունն իր բազմաթիվ որոշումներով ու ենթաօրենսդրական ակտերով այս խնդիրներին լուծում է տալու»,-նշեց նա:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ առաջարկեց երկու շաբաթվա մեջ հավաքել այսօրվա  կլոր սեղանի ընթացքում հնչած առաջարկները, դրանք փաստաթղթավորել ուտրամադրել ԿԳ նախարարությանը: «Կառավարությունը ՊՆ-ի ու ԿԳՆ-ի հետ «Հանուն գիտության զարգացման» գործընկերների մասնակցությամբ կազմել աշխատանքային խումբը, որը դետալ առ դետալ, առաջարկ առ առաջարկ կքննարկի բոլոր կետերը»:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ խնդիրը բարձրաձանեցին, որոշ առաջարկներ ընդունվեցին մյուս կողմից, սա գնահատում են: Նրա ելույթի ընթացքում նախաձեռնության մյուս անդամները «տարկետումլինելուա» գրառմամբ ստիկերներ բաժանեցին պատգամավորներին ու Կառավարության ներկայացուցիչներին:

Դավիթ Պետրոսյանը շարունակեց, որ ակնկալում են, որ այս հարցերի շուրջ հանրային քննարկում կմեկնարկի, որը կամրապնդի հասարակության ու բանակի միջև կապը, որն էլ կբերի անհատական մոտվիացիայի: «Այս ամենի հետ կապված կարող ենք համաձայնության գալ, պատրաստ ենք մեր ամբողջ էներգիան ներդնել այս պրոցեսի մեջ »,-նշեց նա:  

Ապա Շարմազանովը շնորհակալություն հայտնեց կառուցողական քննարկման համար: նա ընդգծեց, որ չկա առաջարկ, որը չի քննարկվելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ