28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ով չի ուզեցել գնալ բանակ, չի գնացել գիտության հովանու անվան տակ. Պաշտպանության փոխնախարար

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Հայկ Զաքարյանն այսօր պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ թվերը, որ ներկայացրեց ԿԳ նախարարը, թե տարկետումը մինչև հիմա հիմնականում օգտագործվել է, որպեսզի որոշ «արտոնյալներ» խուսափեն բանակից, սխալ է մեկնաբանվում: «Սխալ է մեկնաբանվում նաև այն, որ 18 տ-ից հետո, ծառայությունից հետո գալիս են կրթությունը շարունակելու, բայց անընդհատությունը խախտվում է»,-նշեց նա, ապա հարցրեց՝ ասպիրանտուրան ավարտածների քանի տոկոսն է մնում գիտության մեջ:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ այս թվերը հետագայում կարող են ներկայացնել,  բայց հավելեց, որ ասպիրանտուրան շատերն ավարտում են, բայց չեն գնում PHD-ի պաշտպանությանը: Նա հայտնեց, որ այս տարի թեմատիկ ֆինանսավորմամբ դիմել է 23 երիտասարդ, որից 9-ը արական սեռ է, որից ոչ ոք չի ծառայել, դիմել է 1 արական սեռի ղեկավար հայ-բելառուսականում, չի ծառայել: Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ հիմա մտածում են, թե ինչ կարելի է անել, որպեսզի ոչ միայն հումանիտար ուղղությունը գրավիչ լինի, այս խնդիրը ևս առկա: Օրինակ՝ մտածում են  ֆիզմատում անվչճար տեղերն ավելի շատացնել, որպեսզի գրավիչ դարձնեն երիտասարդների համար:

Հայկ Զաքարյանն արձագանքեց, որ եթե ավելացվի անվճար տեղերի քանակը, ողջունելի կլինի, իրենց մեկնաբանությունն այդ թվերի վերաբերալ այն է, որ տղաների մեծամասնությունը գիտության  մեջ մնացածների չծառայածներն են, և եթե օրենքն ընդունվի, ապա հարցական կդրվի այդ մասսայի գոյությանը:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ հավելեց, որ խնդիրների լուծման բոլոր մեխանիզմները տեղափոխում են կառավարության որոշումների դաշտ, որպեսզի հետագայում, երբ տեսնեն, որ որևէ խնդիր կա, Կառավարությունը դա հեշտորեն որոշումների միջոցով փոխի: «Օրենքը ընդհանուր հավասարության սկզբունքը տվել է, այլ գործ չունի, հիմա մենք ձեզ հետ շատ երկար պիտի քննարկենք: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում երիտասարդն ավարտելու ժամանակ, նաև սպայական դասընթացներն անցնելու ժամանակ հնարավորություն է ունենում, ՊՆ-ի շահագրգռվածությունն է լինում ամեն ինչ անել, որ երիտասարդը ծառայությունն անցնի որպես գիտնական : Ունենալով կարիք գիտության ոլորտում՝ պատրաստ ենք խթան հանդիսանալ: Մինչև հիմա է օրենքը խոչընդոտել, քանի որ ընդհանուր խաղի կանոն է եղել, որ ով չի ուզեցել գնալ բանակ, չի գնացել գիտության հովանու անվան տակ, հիմա առաջակում ենք, որ լինեն կարգեր, մեխանիզմներ, որ եթե այս երիտասարդն արժանի է, նրան զորակոչել այլ պայմաններով, որ նա կարողանա գնալ տուն, գալ, այս ամենը օրենքով չէ, որ պետք է արվի»,-նշեց փոխնախարարը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ