19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ակնհայտ ապատեղեկատվություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2017 թ.-ի նոյեմբերի 21-ին տարածել է «ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ խնդիրը լուծվեց» վերնագրով հաղորդագրությունը:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի պետական համալսարանում չի եղել որևէ ուսանող, ով ներկայացրել է համապատասխան նշագրմամբ զինգրքույկը և չի օգտվել զեղչի իրավունքից:

Նյութում ներկայացված Կ.Ղ.-ն, ով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Կարլեն Ղազարյանն է, մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, որտեղ էլ ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն:  

Զորացրվելուց հետո՝ 2017 թ.-ի օգոստոսի 28-ին, Կարլեն Ղազարյանը դիմում է ներկայացրել՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում վերականգնելու նպատակով, ինչին ի պատասխան՝ վերջինիս տեղեկացրել են, որ համալսարանում գործող կարգի համաձայն՝ ուսանողը վերականգնվում է կիսամյակային վարձը վճարելուց հետո:

Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 25-ին, Կարլեն Ղազարյանը կրկին դիմել է ԵՊՀ՝ ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին տրամադրվող զեղչից օգտվելու համար:

Հոկտեմբերի 16-ին ռեկտորատի նիստի ընթացքում որոշվել է 30%-ի չափով զեղչել Կարլեն Ղազարյանի ուսման վարձը:

Անհասկանալի է, թե ինչու են այդ ընթացքում Կարլեն Ղազարյանը և նրա մայրը դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և նշել, որ ԵՊՀ-ն հրաժարվում է տրամադրել ուսման վարձի զեղչ: Մեկ ամիս անց նրանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջոցով ապատեղեկատվություն են տարածել՝ շահարկելով  2016 թ.-ի ապրիլի 2-6-ը մարտական գործողությունների փաստը, որին Կարլեն Ղազարյանը չի մասնակցել (ըստ զինգրքույկում առկա նշագրման): Կարլեն Ղազարյանը ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն, որի համար էլ օգտվել է նախատեսված զեղչից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ