19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի (լուսանկարներ)

Պոլսի հայոց պատրիարքության արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, որը թուրք-քդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել: 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, Աթեշյանը եկեղեցու ներկա վիճակի մասին խոսելիս, նշել է, որ մարդը նման բան չէր կարող անել: Արքեպիսկոպոսը եկեղեցու տարածքում շրջելուց հետո հայտնել է, որ  վերջին անգամ 2 տարի առաջ է այստեղ եղել, և այն ժամանակ պատկերն այլ էր: Ներկայացնելով եկեղեցու ներկա վիճակը՝ Աթեշյանը նշել է, որ եկեղեցու պատերը վնասված են, իսկ խորանները ջարդուփշուր են արվել:

«Այս հողերում մեր կողմից ստեղված կոթողներ կան: Հազարավոր տարիներ այստեղ ենք ապրել և մեր հետքն ենք թողել: Երբ անհայտ մարդիկ այդ կոթողները ավերում են, միևնույն ժամանակ երկրին են վնաս հասցնում, քանի որ դրանք երկրի հարստությունն են: Այս վայրը ոչ միայն մեզ, այլև երկրին ու պետությանն է պատկանում: Դրանց ոչնչացումը մեղք է նաև պետության առջև: Հայտնի չէ, թե ովքեր են այս ամենն արել, հանարավոր չէ նրանց բռնել: Եկեղեցու ամեն մի պատին մի դուռ են բացել և ամեն ցանկացող ազատ ելումուտ է անում ու աղտոտում սրբավայրը»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ