Հայ եւ թուրք դերասանները ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել
Թուրքիայից 35-ամյա դերասան Դենիս Բարիշն ու Երեւանի Մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Աջինյանը ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 20:40-ին, Վրաստանի Կուրի ափին գտնվող Ռիկե այգում սկսելով ձեռքսեղմումը՝ նրանք այդ դիրքում են գտնվել ուղիղ 43 ժամ: Աջինյանն ու Բարիշը միմյանց ձեռք բաց չէին թողնում, երբեմն միասին նստում էին բեմին դրված աթոռներին: Կազմակերպիչները երբեմն նրանց թեյ ու շոկոլադ են հյուրասիրել, գրում է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը:
Ձեռքսեղմումնն ավարտվել է կիրակի` 15:40-ին: Դերասաններն ասել են, որ թեեւ փոքր-ինչ հոգնել են, սակայն իրենց լավ են զգում:
Հիշեցնենք, որ դերասանները որոշել էին իրար ձեռք սեղմել` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանների առկայությանը ուշադրություն հրավիրելու նպատակով: