28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի փոխվարչապետի մոտ քննարկվել է Պոլսի պատրիարքի ընտրությունների հարցը

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նոյեմբերի 15-ին Անկարա այցի վերաբերյալ հայտարարություն է արել: Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ հիշեցնելով, որ Անկարայում Շիրինօղլուն հանդիպել էր Թուրքիայի հիմնադրամների հարցերով փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականների հետ:

Շիրնօղլուն հայտնել է, որ Անկարա էր այցելել շնորհավորելու Հաքան Չավուշօղլուին նոր պաշտոնին նշանակվելու առիթով: Վերջինի հետ հանդիպման ժամանակ Շիրինօղլուն բարձրացրել է հայ  համայնքի հիմնադրամների, ինչպես նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը: Շիրինօղլուն խնդրել է պատրիարքի ընտրությունների վերաբերյալ որոշման մասին հնարավորինս շուտ տեղեկացնել:

Չավուշօղուին  տեղեկացրել է, որ նախագահ Էրդողանը հետաքրքրվել է հիմնադրամների ընտրություններով, սակայն նրա միջամտությունը տեղին չի լինի, այնուամենայնիվ, փոխվարչապետը հայտնել է, որ հանդիպման ժամանակ արված դիտարկումները կներկայացվեն նրա ուշադրությանը:

Ինչ վերաբերում է պատրիարքական ընտրություններին, ապա Չավուշօղլուն ընդգծել է, որ այդ հարցով զբաղվում է Ներքին գործերի նախարարությունը, որն էլ շուտով հարցի վերաբերյալ տեղեկություն կտրամադրի:

Շիրինօղլուն տեղեկացրել է, որ փոխվարչապետի հետ հանդիպումից հետո զրուցել է նախագահի խորհրդականների հետ: Զրույցի ընթացքում, ըստ Շիրինօղլուի, համայնքային հարցեր չեն քննարկվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ