28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե Թուրքիան գնի S-400 համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի. ԱՄՆ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կսահմանափակի իր տեխնոլոգիաների հասանելիությունը Թուրքիայի համար, եթե վերջինս Ռուսաստանից գնի «S-400» ՀՕՊ համակարգեր:

Ըստ թուրքական «Gazeteduvar.com» լրատվական կայքի՝ Գրանտը շեշտել է, որ «S-400»-ների գնումը լրջորեն կանդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ ռազմական համագործակցության վրա՝ հիշեցնելով, որ դաշինքի ռազմավարության մեջ չի մտնում այդ համակարգերով (S-400) համագործակցությունը:

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը ավելացրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաև 2018-ին նախատեսված ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում:

Նշվում է, որ ԱՄՆ-ի մասնագետները մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է «S-400» համակարգերը միաժամանակ օգտագործել «F-35» կործանիչների հետ, ինչը թույլ կտա ռուսական համակարգերի միջոցով ամերիկյան կործանիչների մասին տեղեկություններ կորզել: Մասնագետները նշել են, որ «F-35» կործանիչների թույլ կողմերի մասին տեղեկությունների՝ ռուսական կողմի ձեռքն ընկնելու հավանականությունը խիստ վտանգավոր է ամերիկյան կործանիչների հետագա ճակատագրի տեսանկյունից:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ