16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հանուն Հայաստան պետության» ճակատը հարկ եղած դեպքում կմիանա ուսանողներին

Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը սատարում է ուսանողներին ու գովելի է համարում, որ վերջիններս պայքարում են իրենց իրավունքների համար։
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի անդամ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«Երիտասարդների շրջանում ակտիվության ձևավորումը ողջունելի է: Մենք խորապես ըմբռնում ենք այն շարժառիթները, որ մղում են երիտասարդ ուսանողներին՝ նախաձեռնելու այս պայքարը»,- նշեց Ենիգոմշյանը:
Վերջինս վստահեցրեց՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչներն արդեն մեկ շաբաթ կապի մեջ են շարժման անդամների, ղեկավարների հետ, բայց Ըստ Ենիգոմշյանի՝ սա ուսանողների պայքարն է։

Իհարկե, եթե հարկ լինի, իրենք էլ են միանալու։

«Կապը, հաղորդակցությունը, խորհրդակցությունները, քննարկումները կան և շարունակվում են: Այնպես չէ, որ մենք չենք միանալու այս շարժմանը, այն պահին, երբ ուսանողները տեսնեն, որ ակտիվ մասնակցությունը պահանջվում է, մենք այս հանգամանքը լրջորեն հաշվի կառնենք, բայց մինչև այս պահը հիմնականում իրենց ուսանողական պայքարն է»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ