18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք ապստամբներ ենք և անպարտ ենք օրենքի առաջ». Վարուժան Ավետիսյան

«Մենք ապստամբներ ենք և անպարտ ենք օրենքի առաջ»,- Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» -ի համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ դատարանը շատ կասկածելի մարտավարություն է որդեգրել, բայց դա բնական է քանի որ «Սասնա ծռեր»-ը  կայուն միավոր են և ունեն հզոր կառավարման մարմին:

«Մենք ապստամբներ ենք ու այդ պատճառով վարչակազմը այսպիսի մարտավարություն է ընտրել, որ գործը մասնատելով փորձի մեր արարքին այլ որակավորում տալ»,-ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:

Նշենք, որ դատարանը քննարկում է Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Այն է՝ երեք մասնատված քրեական գործերը միավորել մեկ վարույթում:

Նիստի սկզբում փաստաբան  Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» -ի գործը բաժանելը հղի է անարդարության և մարդու իրավունքների պաշտպանության խախտման տարերով:

Ալումյանը նշեց, որ նույն վկան ցուցմունք է տալու երեք տարբեր դատարաններում: Դատաքննական պրոցեսները տևելու են տարբեր ժամանակահատվածներում և ավելի շուտ կամ ավելի ուշ են ավարտվելու:

Հայկ Ալումյանը միջնորդեց  մեկ վարույթում միացնել երեք քրեական գործերը: Միջնորդությանը միացան գործով մյուս պաշտպանները:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ