16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մի՛ բրդեք հլը … »․ բախում ոստիկանների ու ուսանողների միջև /ֆոտո/

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ուսանողների ու ոստիկանության միջև բախում է տեղի ունեցավ։  Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանն ուսանողներին հորդորեց հանգիստ ազատել պողոտան,  հակառակ դեպքում ոստիկանները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկելու։

Այս պահին Բաղրամյան պողոտա են ժամանել բազմաթիվ ոստիկաններ, հրմշտոց է սկսվել։

«Մի՛ բրդեք հլը», – գոռում են ուսանողները։

Հիշեցնենք, դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը, որպեսզի խորհրդարանի ծառայողական մուտքն անանցանելի լինի: Դասադուլավորները պնդում են՝  կիրառելու են նոր մեթոդներ․ չեն հանձնվելու։ 

Հիշեցնենք նաեւ, որ այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 

crop_174840579_yxGd9Fo

crop_174843619_BB9G

crop_174843534_GIdPfN

 

crop_174840671_XURfpju

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ