28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շաքարային դիաբետով վերջին տարիներին ավելի փոքր երեխաներ են հիվանդանում

«Աշխարհում շաքարային դիաբետի հիվանդացությունը բավական մեծ է՝ մոտ 500 մլն մարդ ունի շաքարային դիաբետ, որից զգալի մասը շաքարային դիաբետի տիպ 2 տեսակով է հիվանդ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ն բարձր ցուցանիշներ ունի: Մինչև 18 տարեկան հիվանդների թիվը 530 է, և յուրաքանչյուր տարի հիվանդանում է մոտ 60-80 երեխա: «Վերջին տարիներին միտում կա, որ ավելի փոքր երեխաներ են հիվանդանում՝ 5-ից ցածր, դժվար է բացատրել, թե ինչու, բայց միտումն աշխարհում կա»:

«Քանի որ աշխարհում գնում է նոր ինսուլիների սինթեզը, ՀՀ-ն ևս կհամալվի այդ ինսուլինով»,-ասաց նա:
Գայանե Բայբուրդյանը նաև տեղեկացրեց, որ կա դպրոց, որտեղ հարազատներին, ծնողներին և հիվանդին բացատրում են, և այդ երեխաները գիտեն, որ եթե ուզում են հասնել բաձրունքների, իրենք կարող են հասնել, դա չի խանգարում, ուղղակի ամեն ինչ պետք է անել գրագետ:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ